«Վա՜յ մեզ, թե սկսեցինք խուսափել, ու որ ամենասարսափելին է` չհիշել». Նազենի Հովհաննիսյանը՝ Հայոց ցեղասպանության մասին

Այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հանդես էր եկել «Հիշում եմ և պահանջում» խորագրով նախաձեռնությամբ, որին մասնակցել են մի շարք հանրահայտ հայրենակիցներ, որոնց շարքում է եղել նաև դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի հովհաննիսյանը։

Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը գրելով․ «Չկա ու չպիտի լինի աշխարհում մի ուժ, որը ստիպի մեզ մոռանալ ոճրագործությունը։ Կորստի ցավը պիտի լինի ոչ թե թուլացնող, այլ ուժ տվող: Ուժ` ապրելու, հզորանալու, շատանալու և պահանջատերի իրավունքով խոսելու:
Քանի ունենք հիշողություն, մենք կանք: Վա՜յ մեզ, թե սկսեցինք խուսափել, ու որ ամենասարսափելին է` չհիշել: Հայը որպես ժողովուրդ սոսնձված է իր ցավով էլ, երգով էլ, հավատքով էլ, ընտանիքով էլ: Հայոց մեծ եղեռնի 1,5 մլն անմեղ զոհերից յուրաքանչյուրը մեր մեջ է ապրում, մեր արյունով է հոսում ու մեր ճակատագիրն է, անցնի 105 թե հազար հինգ տարի: Հիշում եմ, աղոթում եմ, պահանջում եմ։
2020 թվականի ապրիլի 24. Հայոց ցեղասպանությունը մարդկության նկատմամբ մեծագույն ոճիրներից է, որ պարտադիր պիտի ճանաչվի և հատուցվի:
105-րդ տարելից, 21-րդ դար, անպատասխան մնացած հոգիներ…»։