«Մենք մաքուր ենք, և թափված արյունը արյունով չենք լվացել». Մարիաննա Քոկչյանը՝ Հայոց ցեղասպանության մասին

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օրն է: Այս օրն ամբողջ հայությունը դառնում է առավել քան պահանջատեր, հիշատակում 1915թ. Արևմտյան Հայաստանում Թուրքիայի կողմից իրականացված ջարդը և դիմում աշխարհին վերականգնելու արդարությունը: Այսօր Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնում են նաև հայտնիները։
Դերասանուհի Մարիաննան Քոկչյանն իր ինստագրամյան էջում Հայոց Ցեղասպանության մասին գրառում է կատարել․ «Հայոց ցեղասպանությունը բոլորիս համար պատմական և ճակատագրական նշանակություն ունի: Ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը սթափեցնող ազդակ է բոլորիս համար: Մեր նախնիներն են ապրել այս արհավիրքը, փոխանցելով մեզ այդ գենետիկ հիշողությունը… Մենք մաքուր ենք, և թափված արյունը արյունով չենք լվացել:
Իսկ թշնամիներ փնտրելուց ու թշնամանալուց առաջ պիտի ոչ թե մեղադրենք ու նույնն անելու մասին մտածենք, այլև ապրենք լիարժեք ու հային վայել:
Ա՜խր մեզ փոքրուց սովորեցրել են, որ թշնամուն կարելի է հաղթել, ո՛չ թե պատասխան տալով նույն կերպ, այլ ապրելով արժանավայել և բաց ճակատով:
Մենք իրավունք չունենք մոռանալ 1,5 միլիոն մարդկանց,որոնք անմեղ զոհ դարձան և հանուն նրանց հիշատակը վառ պահելու համար պիտի յուրքանչյուրս գիտակցի, որ պարտադիր չէ տարին միայն մեկ օր այցելել հուշահամալիր. հարկավոր է փոխարենը միշտ հիշել, գիտակցել և պահանջել.
Թերևս ամենակարևորը, ինչը կարող ենք անել բոլորս միասին..»։