Ուիթնի Հյուսթոնի կյանքը լիամետրաժ ֆիլմի կվերածվի (լուսանկարներ)

Աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը, որը թմրանյութերի չարաշահման հետևանքով մահացել է 2012թ., մեծ էկրան կվերադառնա իր կյանքի մասին պատմող լիամետրաժ ֆիլմում, գրում է Reters-ը։

Ֆիլմը կպատմի երգչուհու կյանքի ընթացքում ունեցած վայրիվերումների, փառքի գագաթնակետին հասնելու, թմրանյութերից կախվածության ու դրանց չարաշահման հետևանքով 2012թ. տեղի ունեցած ողբերգության մասին։

I Wanna Dance with Somebody վերնագրով ֆիլմն ստացել է երգչուհու վաղեմի պրոդյուսեր և ուսուցիչ Քլայվ Դևիսի աջակցությունը, հայտնել են պրոդյուսերները։

Ըստ հաղորդման՝ ֆիլմի սցենարիստը «Բոհեմյան Ռապսոդիա» ֆիլմի սցենարիստ Էնթոնի Մաքքարթենն է, իսկ ռեժիսորը՝ Ստելլա Մեգին։

Ֆիլմի դերասանական կազմի և թողարկման ամսաթվի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվել։