«Հիշում եմ և պահանջում». Արփի Գաբրիլեյանն ու երգիչ Միհրան Ծառուկյան

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օրն է: Այս օրն ամբողջ հայությունը դառնում է առավել քան պահանջատեր, հիշատակում 1915թ. Արևմտյան Հայաստանում Թուրքիայի կողմից իրականացված ջարդը և դիմում աշխարհին վերականգնելու արդարությունը: Այսօր Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնում են նաև հայտնիները։
Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիլեյանն ու երգիչ Միհրան Ծառուկյանը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Ինստագրամյան էջում Արփին լուսանկար է հրապարակել, որում ամուսնու հետ պատկերված է Ծիծեռնակաբերբի հուշահամալիրում։ Մեկնաբանություններում երգչուհին օգտագործել է «Հիշում եմ և պահանջում» հեշթեգը։
Միհրան Ծառուկյանն էլ իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ինքն ու Արփին ծաղիկներ խոնարհում՝ ի հիշատակ ողբերգության զոհերի։ Հետևորդներն արձագանքել են լուսանկարին ու նշել, որ ոչինչ չի մոռացվի։