Հայ երգիչներն ու դերասանները հումորային երգով մարդկանց կոչ են անում մնալ տանը

Հայկական էստրադայի հայտնի երգիչ-երգչուհիներ, թատրոնի և կինոյի դերասան-դերասանուհիներ, մոդելավորողներ միավորվել են մեկ գաղափարի շուրջ՝ հումորային երգով հորդորելով հասարակությանը մնալ տանը և կանխել կորոնավիրուսի տարածումը:

«Մնա տանը» երգի հոլովակն արդեն հասանելի է համացանցում:

Երգը կատարում են Արամեն, Ռաֆայել Երանոսյանը, Սարո Թովմասյանը, Լևոն Հարությունյանը, Էրիկ Կարապետյանը, Ռոլանդ Գասպարյանը, Զարուհի Բաբայանը, Հայկ Պետրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Զառա Սահակյանը, Սոնան, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Շատվերյանը, Soné Silver-ը, Վարդան Զադոյանը, Հայ Համերգ project-ը, Սոնա Վարպետյանը, Մանե Տոնոյանը, Վահե Ալեքսանյանը, Արմեն Չամիչյանը։