Իսպանահայ վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը կոչ է արել հանրությանը դատապարտել Ցեղասպանությունը

Իսպանահայ վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համացանցում հայտնել է իր՝ ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ցանկության մասին։ Արտիստի էքսկլյուզիվ տեսանյութը հրապարակվել է Իսպանիայում Հայաստանի դեսպանատան պաշտոնական էջում։
Երաժիշտը հորդորել է բոլորին հիշել, թե ինչ է կատարվել հայերի նախնիների հետ 1915 թվականին։
«Բարև, ես Արա Մալիկյանն եմ։ Ես ցանկանում եմ այս օրերը նվիրել Հայոց ցեղասպանության հիշատակին։ Այս օրը մենք նշում ենք ամեն տարի՝ ապրիլի 24-ին, այն շատ կարևոր է ինչպես հայերի, այնպես ողջ աշխարհի համար»,- իր հրապարակման մեջ հետևորդներին դիմել է Մալիկյանը։

«Շատ կարևոր է հիշել 20-րդ դարում առաջին ցեղասպանության մասին և դատապարտել այն»,- հավելել է ջութակահարը։ Մալիկյանի կարծիքով կարևոր է հիշել, որ հայերն ապրում են այս մոլորակի վրա ի շնորհիվ մեր նախնիների, ովքեր վերապրել են այս ողբերգությունն ու անձնազոհաբար պայքարել են գոյատևման համար։ Ի շնորհիվ նրանց սխրանքի, մենք ունենք մեր լեզուն, պատմությունը, մեր արվետսը։
Այս ամենը մեր մշակույթում պահպանվել է մեր իրավունքները պաշտպանող տատիկների ու պապիկների շնորհիվ։ Մենք միշտ պարտավոր ենք հիշել այս օրն ու հարգել նախնիների հիշատակը, որպեսզի Ցեղասպանությունը ճանաչվի ողջ աշխարոհւմ»,- հատուկ նշել է Արա Մալիկյանը։
Հիշեցնենք, որ մարտին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում պետք է տեղի ունենային Արա Մալիկյանի համերգները, ոորնք չեղարկվեցին։