Քիմ Քարդաշյանը երեխաների հետ զավեշտալի ու ջերմ լուսանկարներ է հրապարակել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է ցուցադրել, թե ինչպես է կարանտինի ընթացքում ժամանակ անցկացնում իր առանձնատանը: Հայտնի աստղը Vogue ամսագրի հետ կիսվել է հազվադեպ լուսանկարներով։
Կադրում Քիմը երեխաների հետ զվարճանում է տանը։

Ավելի վաղ Քարդաշյանը հայտնել էր, որ կարանտինի պայմաններում երեխաների հետ ժամանակ անցկացնելուց հետո, միանգամայն հրաժարվել է հինգերորդ երեխան ունենալու մտադրությունից։
39-ամյա հեռուստաաստղը, ով Հիդեն Հիլզի իր առանձնատանը մեկուսացել է ամուսնու՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթի և չորս երեխաների հետ, հայտնել էր, որ երեխաներին մեծացնելու հետ կապված դժվարությունները ստիպել են հրաժարվել ևս մեկ երեխա ունենալու մտադրությունից։
«Եթե առաջ երբևէ մտածել էի ևս մեկին ունենալու մասին, ապա տանը չորս երեխաների հետ գտնվելուց հետո լիովին հրաժարվել եմ այդ մտքից։ Դժվար է, շատ դժվար»,- խոստովանել էր իրաատում շոուի աստղը։