Ջիգանը ներկայացրել է իր նոր երգի պրեմիերան, որը հուզել է նրա երկրպագուներին

Ժամեր առաջ Ջիգանն իր ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակել է նոր երգի պրեմիերան, որի տեսահոլովակի համար հիմք են ծառայել ընտանեկան արխիվից կադրեր։ Երգն անչափ հուզել է Ջիգանի երկրպագուներին, ովքեր հեղեղել են տեսահոլովակի մեկնաբանությունները ջերմ խոսքերով ու մաղթանքներով։
Հիշեցնենք, որ ընդամնեը շաբաթներ առաջ հոնքերն ու մորուքը սափրած ռեփերը տեսանյութում ասում էր․ «Ես հոգեկան հիվանդ եմ, ինձ լավ են բուժում, լավ են կերակրում: Տեսնում եք, ես հոգեբուժարանում եմ»։
Մի՞թե այս ամենն արվում էր, պարզապես, սև PR-ի համար։

Ջիգանի կինը սկանդալից հետո սենսացիոն հայտարարությամբ էր հանդես եկել․ «Նույնիսկ չգիտեմ ինչից սկսել։ Ես ուղղակի կլռեի, բայց հաշվի առնելով այն, որ իրավիճակը տեղի ունեցավ բոլորի աչքի առաջ, երևի որոշ մեկնաբանություններ ստիպված կլինեմ անել։ Ուզում եմ ասել, որ ո՛չ ինձ, ո՛չ երեխաներին ոչ ոք չի ծեծել, ոչ ոքի չեմ զրկելու ծնողական իրավունքներից։ Ինչ էլ որ լինի, ես հիմա պետք է օգնեմ իմ երեխաների հորը դուրս գալ փորձանքից։ Ի՞նչ կլինի հետո՝ չգիտեմ։ Շնորհակալ եմ բոլորին, աջակցության և կարեկցանքի համար»։