Մելանիա Թրամփը դարձավ 50 տարեկան

Ապրիլի 26-ին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը նշում է իր տարեդարձը։ Դժվար է հավատալ, բայց նա արդեն 50 տարեկան է։ Իր տարիքի համար տիկին Թրամփը, պարզապես, հիասքանչ տեսք ունի։ Տիկին Թրամփի յուրաքանչյուր նոր կերպարը դառնում է քննարկումների թեմա ամբողջ աշխարհում։
Առաջին տիկինն իր կարգավիճակին համապատասխան մշտապես հանդես է գալիս էլեգանտ հագուստով։ Այդ ամենի հետ մեկտեղ ԱՄՆ առաջին տիկինը չի խուսափում վառ գույներից, նաև հմտորեն զուգակցում է տարբեր ոճեր։

Մելանյա Թրամփը (Քնավս) ծնվել է 1970 թվականի ապրիլի 26-ին սլովենական Նովո Մեստո քաղաքում։ Մելանյան տիրապետում է սլովեներեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն և սերբերեն լեզուներին։ Ամուսնությունից առաջ նա ֆոտոմոդել էր։
2005 թվականին նա ամուսնացել է ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ 2006 թվականին Մելանյան ԱՄՆ քաղաքացիություն է ստացել։ 2006թ.-ի մարտի 20-ին ծնվել է նրանց որդին՝ Բերոն Ուիլյամ Թրամփը։
Առաջարկում ենք վերհիշել նրա տպավորիչ կերպարներից մի քանիսը։