49-ամյա Ջենիֆեր Լոպեսի լողազգեստով լուսանկարը` քննարկումների կիզակետում

    1091

    49-ամյա Ջենիֆեր Լոպեսն ապշեցրել է սոցցանցերի օգտատերերին` հրապարակելով բիկինով լուսանկար Hustlers ֆիլմի նկարահանման հրապարակից:

    Page six–ը գրում է, որ mի քանի ժամում լուսանկարը մեկ միլիոնից ավել հավանություն և հազարավոր մեկնաբանություններ է հավաքել` հայտնվելով քննարկումների կիզակետում։ Այս փաստը ցույց տալով, որ 49-ամյա Լոպեսը չի զիջում դիրքերը` որպես ցանկալի կին։

    Հիշեցնենք, որ ֆիլմը, որի նկարահանումներն այժմ ընթացքի մեջ են, լույս կտեսնի 2020 թվականին:

    Դերասանուհին այստեղ ներկայանում է մերկապարուհու կերպարով, որը փորձում է խորամանկել և թալանել Ուոլ Սթրիթի իր հաճախորդներին: Ֆիլմում նկարահանվում են նաև Կոնստանս Վուն և Քարդի Բին:

    Աղբյուրը՝ Life.tert.am

    Facebook Comments