Քեմերոն Դիազը պատմել է նորածին դստեր մասին

Սովորաբար, Քեմերոն Դիազը հազվադեպ է անկեղծ հարցազրույցներ տալիս, բայց վերջերս 47-ամյա դերասանուհին խոսել է իր անձնական կյանքի մասին: Դիասը և նրա ամուսին Բենջի Մեդդենը այժմ ողջ օրը նվիրում են իրենց երկար սպասված դստերը՝ Ռեդիքսին։ Ուղիղ եթերում Քեմերոնը պատմել է, թե ինչպես են իր ու ամուսնու քնի տարբեր ռեժիմները օգնում երեխայի խնամքի հարցում:

«Բենջին ուշ է գնում քնելու, իսկ ես, ընդհակառակը, սիրում եմ շուտ քնել», – պատմել է դերասանուհին: «Այն փաստը, որ մենք ունենք քնի տարբեր ռեժիմներ, իրականում շատ լավ է մեզ համար։ Ես կարող եմ մի քանի ժամ շուտ քնել, մինչ Բենջին խնամում է Ռեդիքսին: Առավոտյան ես փոխարինում են նրան»: Դիասը նաև խոստովանել է, որ ամբողջ ժամանակը նվիրում է երեք ամսական երեխային: «Ես միշտ զբաղված եմ։ Հանգստանում եմ միայն երեկոյան, երբ նորից քնում եմ: Բայց դա ինձ դուր է գալիս»,- ասել է դերասանուհին։