Ո՞վ է դարձել «Маска» շոուի հաղթողը

«НТВ» հեռուստաալիքով հեռարձակվող «Դիմակ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող է դարձել MBAND խմբի սոլիստ Անատոլի Ցոյը։
Իմանալով, որ հենց ինքն է դարձել մրցույթի հաղթող, Ցոյը խոստովանել է, որ մինչև վերջին պահը կարծում էր՝ չի կարողանա հաղթել։
Նա պնդում է, որ մասնակիցներից յուրաքանչյուրը արժանի էր հաղթանակի։
Երիտասարդ երգիչը «НТВ» -ն անվանել է իր հաջողությունների հեռուստաալիքը, չէ՞ որ տարիներ առաջ հենց «НТВ»-ով հեռարձակվող «Хочу к Меладзе» հաղորդման ընթացքում նա հաղթեց ու սկսեց իր երաժշտական փայլուն կարիերան։
Նշենք, որ մրցույթի եզրափակչում Ցոյի հետ ելույթ էին ունենում Աննա Պլետնյովան, Կարինա Կոքն ու Լարիսա Դոլինան։