Գլյուկոզան ներկայացրել է տնային պայմաններում նկարահանված իր նոր տեսահոլովակը

Երգչուհի Գլյուկոզան հետևել է շատ աստղերի օրինակին, ովքեր ինքնամեկուսանալու որոշում են կայացրել: Նատալյան միշտ ակտիվ կենսակերպ է վարել և ներկա իրավիճակն իրեն այդքան էլ դուր չի գալիս: Աստղը պատմել է, որ իրեն մեծ դժվարությամբ է տրվում չորս պատերի մեջ փակվելու փորձությունը։
«Ես արդեն 6 օր փորձում եմ զբաղեցնել ինքս ինձ, ուտել, քնել, քայլել, ֆիլմ դիտել, երաժշտությամբ և սպորտով զբաղվել: Ես փորձում եմ ավելի քիչ մուտք գործել սոցիալական կայքեր, քանի որ վեջին նորություններից ինձ մոտ նյարդային ծիծաղ է սկսվում»,- խոստովանել է երգչուհին:

Գլյուկոզան ձայնագրել է իր նոր երգի՝ «Заноза»-ի, տեսահոլովակի տնային տարբերակը։ Ստեղծագործական ընթացքի արդյունքը երգչուհին հրապարակել է Instagram-ում։
Ավելի վաղ նա նաև նշել էր, որ իր համար հեշտ չէ անընդհատ լինել իր ամուսնու՝ Ալեքսանդր Չիստյակովի կողքին:
«Ամենաշատը վախենում եմ ամուսնուս համար, դա կարող է առանց դիտավորության սպանություն լինել»,- կատակել էր Նատալյան: