Պրեմիերա. Տիմատի և Գրիգորի Լեպս «С чистого листа»

Երեկ 36-ամյա Տիմատին ներկայացրեց իր նոր՝ «С чистого листа» վերնագրով երգի տեսահոլովակի պրեմիերան, որը դուետ է Գրիգորի Լեպսի հետ: Նոր երաժշտական տեսահոլովակը հատկապես գոհացրել է ռեփերի նվիրյալ երկրպագուներին, ովքեր նրան հետևում են «Фабрика звезд 4»-ի ժամանակներից ի վեր: Բանն այն է, որ Տիմատին իր նոր տեսահոլովակում նկարահանել է իր նախկին ընկերուհուն՝ 31-ամյա երգչուհի Ալեքսային։

Տեսահոլովակի սյուժեի համաձայն՝ Տիմատին հանկարծ կորցնում է այն ամենը, ինչին հասել է տարիների ընթացքում՝ համբավը, հաջողությունը, փողերը, ավտոմեքենաները, շքեղ առանձնատները, Black Star-ը և աստղային բոլոր ընկերներին: Նա արթնանում է քաղաքի ծայրամասում գտնվող մի փոքր վարձով բնակարանում, որում նա ապրում է իր սիրելի Ալեքսայի հետ: Երգչուհին հոլովակում հայտնվում է մի քանի վայրկյան՝ նա բաժանվում է ռեփերից և դուրս է գալիս տանից: