Քեմերոն Դիազը խոստովանել է, որ կարող է վերադառնալ կինո

Քեմերոն Դիազը կարող է վերադառնալ մեծ էկրան՝ հնգամյա դադարից հետո: Այս մասին 47-ամյա դերասանուհին պատմել է իր ընկեր, դիմահարդար-նկարիչ Գուչի Ուեսթմանի հետ հարցազրույցում:

«Բոլորն ուզում են, որ դուք վերադառնաք ձեր դերասանական կարիերային», – ասել է Գուչին: Դիազը պատասխանել է. «Ես երբեք չեմ ասում երբեք: Ես այն մարդը չեմ, ով ասում է «երբեք», ինչ էլ որ լինի»: Հիշեցնենք, որ Դիազի մասնակցությամբ վերջին ֆիլմը՝ «Էնին» էկրան էր բարձրացել 2014 թվականին։