Սկանդալ Մեգան Ֆոքսի ու Բրայան Օսթին Գրինի ընտանիքում

33-ամյա Մեգան Ֆոքսի ու իր 46-ամյա ամուսնու՝ Բրայան Օսթին Գրինի հարաբերություններում ճգնաժամ է: Դերասանը նույնիսկ դադարել է կրել ամուսնական մատանին: Հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից մեկը ամուսնալուծության եզրին է: Աստղերը որոշել են ապրել առանձին: Բրայան Օսթինը այժմ բնակություն է հաստատել Մալիբուում, իսկ Մեգանը՝ Կալաբասասում:

Պապարացիները ընտանեկան տարաձայնությունների մասին ապացույցներ ունեն: Այնուամենայնիվ, Մեգանն ու Բրայան Օսթինը մնացել են ընկերական նոտայի վրա: Աստղերը հերթով հոգ են տանում իրենց երեք ժառանգների մասին։ Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ դերասանները չեն կորցրել հնարավոր վերամիավորման հույսը: «Նրանք հիմա չեն նախատեսում դիմել ամուսնալուծության համար»,- մեջբերել է ինսայդերը E! News-ի հետ զրույցում: