Թոփ-մոդելները՝ իշխանությունում և բիզնեսում

Ապրիլի 26-ին իր 50-ամյակն էր նշում Մելանյա Թրամփը՝ սլավոնական ծագմամբ ամերիկացի ֆոտոմոդելը, ով նաև Դոնալդ Թրամփի կինն է։ Բազմաթիվ նախկին և ներկայիս թոփ-մոդելներ դարձել են քաղաքական գործիչների և բիզնեսմենների կանայք, իսկ ոմանք էլ կարողացել են ինքնուրույն հիմնել իրենց բիզնեսը և լավ գումարներ վաստակել։

Մելանիա Թրամփ

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփն իր մոդելային կարիերան սկսել է 16 տարեկան հասակում։ Նա մասնակցել է Փարիզի և Միլանի ցուցադրություններին, տպագրվել է այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ GQ-ն, Vogue-ը, Harper’s Bazaar-ը, Allure-ը, Elle-ը և և այլն։ 2005 թ․-ից ամուսնացած է Դոնալդ Թրամփի հետ։

Օքսանա Վոյևոդինա

Ռուս մոդել, «Միսս Մոսկվա 2015» գեղեցկության մրցույթի հաղթող Օքսանա Վոյևոդինան 2018-ի նոյեմբերին ամուսնացել է Մալազիայի նախագահ Մուհամեդ 5-րդի հետ։ Սակայն 2019 թվականի հունվարին երկրի ղեկավարը զրկվեց գահից, իսկ հուլիսին զույգը պաշտոնապես ամուսնալուծվեց։

Կառլա Բրունի

Մոդել և երգչուհի Կառլա Բրունին 2008 թվականին դարձավ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահի՝ Նիկոլա Սարկոզիի կինը։ Դա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ Ֆրանսիայի ղեկավարն ամուսնանում էր՝ լինելով նախագահի պաշտոնում։ Բրունին մտնում էր աշխարհի 20 ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկի մեջ։

Կարլի Քլոս

2018 թվականին ամերիկացի թոփ-մոդել Կարլի Քլոսն ամուսնացավ բիզնեսմեն Ջոշուա Քուշների՝ Ջերարդ Քուշների կրտսեր եղբոր հետ, ով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան է։

Նատալյա Վոդյանովա

Սուպերմոդել, «Մերկ սրտեր» ֆոնդի հիմնադիր Նատալյա Վոդյանովան տասը տարի ամուսնացած է եղել բրիտանացի արիստոկրատ Ջասթին Պորթմանի հետ։ 2011 թվականին նրանք բաժանվեցին։ Այժմ մոդելը նշանադրված է ֆրանսիացի բիզնեսմեն, Berluti կոնցեռնի գլխավոր տնօրեն Անտուան Առնոյի հետ։

Քսենյա Դելի

Մոլդովացի ֆոտոմոդել Քսենյա Դելին 2016 թվականից ամուսնացած է եգիպտացի միլիարդատեր Օսամա Ֆաթի Ռաբահա ալ-Շարիֆի հետ, ով «Ամիրալ» զարգացման և լոգիստիկ ընկերության ղեկավարն է։

Վիտա Սիդորկինա

2017-ին Victoria’s Secret-ի ռուս մոդել Վիտա Սիդորկինան ամուսնացավ իտալացի միլիոնատեր, Morabita Projects շինարարական ընկերության ղեկավար Վալերիո Մորաբիտոյի հետ։

Ջեյդ Ֆորեթ

Բելգիացի մոդել Ջեյդ Ֆորեթը, ով իր կարիերան սկսել է 12 տարեկանից և աշխատել է Levis և Armani բրենդների հետ, 2013 թվականից ամուսնացած է ֆրանսիական խոշորագույն Lagardere SCA մեդիագրուպի տնօրեն Առնո Լագարդերի հետ։

Նատալյա Պոլևշիկովա

Ռուս սուպերմոդել Նատալյա Պոլևշիկովան 2011 թվականին ամուսնացել է հոլանդացի բիզնեսմեն Փիթեր Բեկքերի հետ։ Նա ներկայացրել է այնպիսի բրենդներ, ինչպիսիք են՝ Gucci-ն, Louis Vuitton-ը, Dolce & Gabbana-ն և այլն։ 2009 թվականին ֆրանսիական Vogue-ը նրան ներառել է 2000-ականների լավագույն մոդելների ցանկում։

Քայլի Ջեններ

Ամերիկացի մոդել, բիզնեսլեդի Քայլի Ջենները 2015-ին բացել է Kylie Cosmetics կոսմետիկայի իր սեփական բրենդը։ 2019 թվականին 21 տարեկանում դարձել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը, այդպիսով՝ գերազանցելով Մարկ Ցուկերբերգի ռեկորդը։

Միրանդա Քեր

Victoria’s secret-ի մոդել Միրանդա Քերը, ով Օռլանդո Բլումի նախկին կինն է, 2017-ից ամուսնացած է միլիարդատեր, SnapChat-ի ստեղծող Էվեն Շպիգելի հետ։

Հայդի Քլում

Գերմանացի սուպերմոդել, դերասանուհի և հաղորդավարուհի Հայդի Քլումը եղել է Victoria’s Secret-ի մոդելներից, նկարահանվել է Vogue և Elle ամսագրերի համար։ Մոդելն իր անունով թողարկել է քաղցրավենիքներ, հագուստի հավաքածուներ և զարդեր, իսկ 2004 թվականից եղել է «Բեմ (բեմահարթակ)» հաղորդման հաղորդավարուհին, որը 19 մլն դոլարի եկամուտ է բերել նրան։ Forbes-ի տվյալներով՝ մոդելը տարեկան վաստակում է 30 մլն դոլար։

Ժիզել Բունդխե

Victoria’s Secret-ի բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդխեն 2004-ից մինչև 2013 թվականները եղել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելը։ Այժմ նա ունի ներքնազգեստի սեփական բրենդը։ Ակտիվ զբաղվում է բարեգործությամբ, ինչպես նաև 2009 թվականից համարվում է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան։