Լորիս Ճգնավորյանը գրել է երաժշտություն կորոնավիրուսի մասին

Իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը օրերս հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ երաժշտություն է ստեղծել: Կոմպոզիտորն այն նկարագրել է որպես «աբստրակտ» արվեստ՝ առանց մեղեդու:
Լորիս Ճգնավորյանը, ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 13-ին Իրանի Բորուջերդ քաղաքում։  1989 թվականից գործունեություն է ծավալել Հայաստանում, 1989-1998 և 1999-2000 թվականներին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն էր։
Որպես իր սերնդի առաջատար դիրիժորներից մեկը, նա ղեկավարել է միջազգային նվագախմբեր ամբողջ աշխարհում, ինչպիսիք են Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հունգարիայում, Կոպենհագենում, Իրանում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Հայաստանում, Թայլանդում, Հոնկոնգում, Հարավային Աֆրիկայում և Դանիայում: