Բորիս Ջոնսոնը հայր է դարձել․ Հայտնի է երեխայի սեռը

Մեծ Բրիտանիայի 55-ամյա վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա 32-ամյա սիրելին Քերի Սայմոնդսը ծնողներ են դարձել: Այս առավոտ Լոնդոնի հիվանդանոցներից մեկում Քերին որդի է ունեցել: Ինչպես հայտնել է վարչապետի խոսնակը, ծնողները շատ ուրախ են և հուզված:

«Թե՛ մայրը, և թե՛ երեխան իրենց լավ են զգում: Վարչապետը և տիկին Սայմոնդսը ցանկանում են շնորհակալություն հայտնել բժիշկների անհավատալի պրոֆեսիոնալ թիմին»,- ասել է նա։