Լրագրողն առանց տաբատի հայտնվել է ուղիղ եթերում ու համացանցի աստղ դարձել

Ամերիկյան ABC հեռուստաալիքի Good Morning America ծրագրի երեկվա հեռարձակումը մտավ պատմության մեջ՝ հաղորդման թղթակից Ուիլ Ռիվի պատճառով: Կորոնավիրուսային համաճարակի պատճառով լրագրողը ստիպված է եղել ուղիղ եթերի հաղորդավարներ Մայքլ Ստրահանին և Էմի Ռոբախին միանալ  տանից:

Սկզբում նրա զեկույցը ոչնչով չէր տարբերվում այլ լրագրողների պատմություններից։ Ուիլ Ռիվը նստած էր վերնաշապիկով և բաճկոնով: Առաջին վայրկյաններին էկրանի ներքևի մասը ծածկված էր տեղեկատվական տողերով, որի անհետանալուց հետո ծրագրի բոլոր հեռուստադիտողները տեսան, որ Ռիվը առանց տաբատի է նստած։ Լրագրողը համոզված էր, որ իր մարմինը գոտկատեղից ներքև չի լինելու կադրում, բայց նրա հաշվարկները ճիշտ չէին։ Լրագրողն իր անզգուշության պատճառով մեկ օրում դարձել է համացանցի աստղ։