«Լավագույն վակցինացիան»․Նազենի Հովհաննիսյանը կատարել է «Արի իմ սոխակ» երգը

Ճանաչված դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, ով այս օրերին շատերի նման տանն է, իր հետևորդների համար տեսանյութ է նկարահանել և ներկայացրել՝ ինչով է զբաղվում նա կարանտինի ընթացքում։ Իր ինստագրամյան հետևորդների համար Նազենին կատարել է «Արի իմ սոխակ»  երգը, որի մասին տեսանյութին կից գրել է․
««Արի իմ սոխակ» Ռաֆայել Պատկանյանի խոսքերով այս օրորոցայինն իմ մանկության երգն էր, մայրս էր ինձ համար երգում, ու ես երեք տարեկանում, երբ դեռ խոսել չէի կարողանում ( չգիտես ինչու), երգում էի այս երգը` մռմռալով քթիս տակ…:
Մայրս… մարդու արյան մեջ է իր ազգությունն էլ, գենն էլ, արմատի ուժն ու կերած կաթի հետ իր դաստիարակությունը` հոգևորից մինչև հայրենասիրություն:
Հ.Գ. Օրորոցայինը երեխայի առաջին «կոդն» է, լավագույն վակցինացիան` հետագայում անճաշակության ու դաժանության դեմ»:

Հիշեցնենք, որ իր միկրոբլոգի ուղիղ եթերում Նազենին վարում է «Ինստամերկ» նախագիծը՝ կարանտինում գտնվող երկրպագուների հետաքրքիր ժամանցն ապահովելու համար։
Նազենին բավականին ակտիվ է սոցիալական կայքերի իր էջերում։ Հաղորդավարուհին պարբերաբար կիսվում է երկրպագուների հետ հետաքրքիր տեսանյութերով՝ ցույց տալով՝ ինչ է  պատրաստում այսօր, ներկայացնելով իր հետաքրքիր առօրյան։