«Ագաթա Քրիստի» խմբի նախկին մենակատարը շտապ հոսպիտալացվել է

Ռուսական «Ագաթա Քրիստի» ռոք-խմբի նախկին մենակատար Գլեբ Սամոյլովը հիվանդանոց է տեղափոխվել։ Այս մասին հայտարարվել է «Глеб Самойлоff & The Matrixx» ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Հրապարակման մեջ նշվում է, որ երգիչը շտապ հոսպիտալացվել է ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքման հետևանքով։
Ներկա պահին արտիստի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն։

«Մենք Գլեբին մաղթում ենք շուտափույթ առողջացում և համոզված ենք, որ նրա երկրպագուները նույնպես կմիանան մեր այս մաղթանքին»,-ասվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ «Ագաթա Քրիստի» երաժշտական խումբը հւմնադրվել է 30 տարի առաջ Ալեքսանդր Կոզլովի, Վադիմ և Գլեբ Սամոյլովների և Սվերդլովսկու կողմից։
Արտիստները մեծ ճանաչում ու երկրպագուների հսկայական բանակ ձեռք բերեցին իրենց յուրահատուկ կատարումների շնորհիվ։ Խմբի վեջին ելույթը տեղի է ունեցել 2010 թվականի։