Նադեժդա Բաբկինայի ընկերը հայտնել է, թե երբ է երգչուհին հիվանդանոցից դուրս գրվելու

ՌԴ ժողովրդական և էստրադային երգչուհի, Русская песня թատրոնի ղեկավար Նադեժդա Բաբկինային, որին ամսվա սկզբին հոսպիտալացրել էին թոքաբորբով, բժիշկները նախատեսում են դուրս գրել մոտ մեկ շաբաթից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է արտիստուհու ընկեր, երգիչ Եվգենի Գոռը:

«Շտապում եմ տեղեկացնել, որ ամեն օր կապի մեջ եմ նրա հետ: Նրա մոտ արդեն ինչպես միշտ միլիոնավոր ծրագրեր կան և նա դժվարությամբ է զսպում իր էներգիան: Բժիշկները նախատեսում են նրան տուն թողնել 7-10 օրվա ընթացքում»,- գրել է երգիչն իր ինստագրամյան էջում:

Ավելի վաղ Русская песня թատրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Վելորը հայտնել էր, որ Բաբկինան բուժում է ստանում թոքաբորբի դեմ, կորոնավիրուս նրա մոտ չի հայտնաբերվել: