Ռիհաննան սովորեցնում է իր երկրպագուներին ճիշտ դիմահարդարվել (տեսանյութ)

Շատ ժամանակ կարանտինի ընթացքում կանայք մոռանում են դիմահարդարման և գեղեցիկ վարսահարդարման մասին, սակայն հայտնի երգչուհի Ռիհաննայի կարծիքով՝ կինը մշտապես պետք է լինի խնամված ու գեղեցիկ։
Իր յութուբյան էջում երգչուհին կիսվել է տեսանյութով, որում նա սովորեցնում է երկրպագուներին դիմահարդարման ճիշտ կանոններն ու օգնում մնալ գեղեցիկ անգամ ինքնամեկուսացման նման պայմաններում։

Նշենք, որ Ռիհաննան ինքնամեկուսացված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ նրա ընտանիքը՝ Բարբադոսում: Հիշեցնենք, որ երգչուհու հայրը չկարողացավ զերծ մնալ վարակվելուց։ Ռիաննայի 66-ամյա հայր՝ Ռոնալդ Ֆենտին վարակվել էր կորոնավիրուսով:
Այս մասին իմանալուց հետո Ռիհաննան արել է հնարավոր ամեն ինչ՝ հորն օգնելու համար: Աստղն անմիջապես հատուկ շնչառական սարք է գնել և ուղարկել Բարբադոս: Դրանից հետո նրա հայրը ավելի արագ կարողացավ հաղթահարել հիվանդությունը և հիմա արդեն առողջ է։ Բայց Ռիհաննան չսահմանափակվեց միայն հորն օգնելով, նա նաև տարատեսակ բարեգործական հիմնադրամների մեծ գումարներ է փոխանցել։