Ուիլ Սմիթի կինը պատմել է, թե ինչպես է կարանտինն ազդել իրենց հարաբերությունների վրա

Կորոնավիրուսն ու կարանտինը մեծ  ազդեցություն են ունեցել ոչ միայն մարդկանց ֆինանսական դրության, այլ նաև էմոցիոնալ հոգեվիճակի վրա։ Որպես հետևանք՝ այդ ամենը անդրադարձել է ընտանեկան փոխհարաբերություններում։
Այդ մասին են փաստում անգամ հայտնի ու ճանաչված աստղային զույգերը։ Ճանաչված դերասն Ուիլ Սմիթի կինը խոստովանել է, որ ինքնամեկուսացման արդյունքում բացահայտել է՝ ընդհանրապես չի ճանաչում իր ամուսնուն։

48-ամյա Ջուդի Փանկեթն այդ մասին պատմել է Red Table Talk ֆեյսբուքյան հաղորդման շրջանակներում։ Փանկեթը խոստովանում է, որ շատ ժամանակ մարդիկ մտքում ստեղծում են իրենց երկրորդ կեսի կերպարը, բայց հետագայում պարզում են, որ այդ մտացածին կերպարները չեն համապատասխանում իրականությանը։
«Ես և Ուիլը սովորում ենք լինել ընկերներ։ Մենք ողջ ընթացքում մտածում էինք՝ ինչպիսին պետք է լինեն ինտիմ հարաբերություններն ու ինչպիսին պետք է լինի ընտանեկան կյաքնը։ Հիմա Ուիլի հետ սովորում ենք սիրել ինքներս մեզ ու կառուցել ընկերություն։ Լինել ամուսնացած 20 տարուց ավելի և հասկանալ, որ չեք ճանաչում Ձեր երկրորդ կեսին նույնն է, ինչ հասկանալ, որ չեք ճանաչում ինքներդ Ձեզ»,- նշում է դերասանի կինը։
Հիշեցնենք, որ աստղային զույգը օրինականացրել է  հարաբերությունները դեռ 23 տարի առաջ։ Նրանք ուեն երկու երեխա։