Թինա Կանդելակին կներկայացնի «Կեր, սիրիր, մարզվիր» առցանց նախագիծը

Մայիսի 4-ից կսկսվի հաղորդավարուհի և պրոդյուսեր Թինա Կանդելակիի հեղինակային հաղորդումը, որը կոչվում է «Կեր, սիրիր, մարզվիր»։
«Կեր, սիրիր, մարզվիր» հաղորդման շրջանակներում հանդիսատեսի դատին կներկայացվի 10 թողարկում, որոնցից յուրաքանչյուրում Կանդելակին կկիսվի իր կանացի գաղտնիքներով՝ պատմելով ճիշտ սննդակարգի, մարզումների, խնամքի մասին։
Առաջին թողարկման ընթացքում հաղորդավարուհին ցույց կտա ամուսնական զույգերի համար մարզումներ, ինչպես նաև կկիսվի տնային պայմաններում ռոմանտիկ ընթրիքի բաղադրատոմսով ու կցուցադրի երեկոյան դիմահարդարման իր տարբերակը։
Առաջին հինգ թողարկումները նվիրված են լինելու կարանտինի ընթացքում ռոմանտիկ միջավայրի ստեղծմանը, բնական գեղեցկությանը, ինտենսիվ մարզումներին։ Հաջորդ հինգ թողարկումները հասանելի կլինեն մայիսի 8-ից։