Աստղագուշակ մայիսի 1-ի համար

 

Խոյեր
Խաբեության մեծ հավանականություն կա, ուստի նախքան օտարին օգնության շտապելը, հետաքրքրվեք և որոշ տեղեկություններ ստացեք նրա մասին։ Միգուցե նա իրականում աջակցության կարիք չունի ու պարզապես ցանկանում է շահագործել ձեզ:

Ցուլեր
Այսօրվա ռեժիմը պետք է հստակ կազմվի, որպեսզի օրվա ընթացքում չշեղվեք այն շտկելու և կատարելագործելու վրա։ Դրական ու թեթև օր է սպասվում։

Երկվորյակներ
Ժամանակը հարմար է հին, «սառեցված» գործերը վերսկսելու համար, որոնք դանդաղեցնում են ձեր առաջընթացը։ Կիսատ գործերն ավարտելուց հետո, դուք կարող եք սկսել նոր նախագծեր:

Խեցգետիններ
Անսպասելի և հաճելի անակնկալ զանգ կստանաք այն անձի կողմից, որի հետ որոշ ժամանակ կոնֆիլկտ եք ունեցել։ Այդ զանգը նրա հետ խաղաղություն հաստատելու հիանալի պատճառ կդառնա:

Առյուծներ
Ցանկացած մասնագիտական ​​նոր քայլ խոստանում է հաջողակ լինել, ուստի կարող եք պատրաստվել և սկսել իրականացնել այն նախագիծը, որի մասին երկար ժամանակ մտածում էիք:

Կույսեր
Խորհուրդ է տրվում դուրս գալ այն իրավիճակից, որը ձեզ հանգիստ չի տալիս։ Հենց որ դադարեք կենտրոնանալ խնդրի վրա, այն անմիջապես, առանց լրացուցիչ միջոցների կիրառման ուղղակի կանհետանա։

Կշեռքներ
Մի՛ հրաժարվեք օգնելուց այն մարդուն, ով խնդրում է ձեզ օգնել իրեն, բայց երախտագիտություն մի ակնկալեք, որպեսզի խուսափեք վրդովմունքից և հիասթափությունից: Ամենայն հավանականությամբ, այդպես էլ շնորհակալության չեք արժանանա:

Կարիճներ
Ընտանեկան բախումը կարող է կանխվել, եթե խոսեք այն մասին, թե ինչն է խանգարում ձեզ։ Հավատացեք, որ հնարավոր է ընտանիքի անդամների հետ գտնել ընդհանուր լեզու և գալ համաձայնության:

Աղեղնավորներ
Անկախ նրանից, թե որքան խիտ է աշխատանքային ծանրաբեռնվածությունը, փորձեք ժամանակ գտնել ինքներս ձեզ համար։ Օրինակ, պատրաստեք ռոմանտիկ ընթրիք կամ զբաղվեք մաշկի ու մազերի խնամքով։

Այծեղջյուրներ
Դուք կարող եք ազատվել այն բացասական էներգիայից, որը խանգարում է ձեզ առաջ ընթանալ։ Սկսեք մաքրությունից՝ աղբարկղը գցելով այն ​​իրերը, որոնք ձեզ այլևս հարկավոր չեն:

Ջրհոսներ
Դուք երկար ժամանակ վախենում էիք իրագործել ձեր նվիրական երազանքը, բայց հիմա ճիշտ ժամանակն է քայլ առ քայլ ստեղծելու այն ապագան, որի միասին ամեն օր երազում եք։

Ձկներ
Տարբեր մարդկանց հետ շփվելիս հիշեք, որ լեզուն տրվում է մարդուն՝ իր մտքերը թաքցնելու համար։ Փորձեք խոսել այնպես, որ չբացահայտեք ձեր բոլոր գաղտնիքները: