Շքեղ տնային տնտեսուհին․ Նիկոլ Շերզինգերի նոր լուսանկարները

Օրեր առաջ The Pussycat Dolls խմբի մեներգչուհի Նիկոլ Շերզինգերը ցույց է տվել, թե ինչպիսի տնային տնտեսուհի է։ Նիկոլը և՛ կերակուրներ է պատրաստում, և՛ տանը մաքրություն անում։

Կարանտինի ընթացքում աստղերը չեն կարողանում կրել իրենց շքեղ ու թանկարժեք բեմական հագուստները։ Շերզինգերը ևս բացառություն չէ, բայց նա գտել է հագուստները ցուցադրելու տարբերակը ու կրում է դրանք տանը։ Նույնիսկ տնային գործերի ժամանակ երգչուհին չի մոռանում իր արտաքին տեսքի մասին։