«Շատ հուզված ենք, երջանիկ»․ սուպերմոդել Ջիջի Հադիդը հաստատել է հղիության լուրը (լուսանկարներ)

Աշխարհի ամենահայտնի սուպերմոդելներից մեկը՝ Ջիջի Հադիդը հաստատել է, որ ինքն ու երգիչ Զեյն Մալիկը սպասում են իրենց առաջներկին, գրում է CNN-ը։
Սուպերմոդելը լուրը հաստատել է հաղորդավար Ջիմի Ֆելոնի «Երեկոյան շոու» առցանց հաղորդման ժամանակ։

«Ակնհայտ է, որ մենք կցանկանայինք այդ մասին ինքներս հայտնել։ Բայց մենք շատ հուզված ենք, երջանիկ ու շնորհակալ ենք բոլորին ջերմ բարեմաղթանքների ու աջակցության համար»,- ասել է մոդելը։

Հադիդի խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով տանը մնալու սահմանափակումներն իրեն հնարավորություն են տվել վայերել հղիության յուրաքանչյուր պահը։

Ավելի վաղ TMZ-ն հաղորդել էր, որ 25-ամյա մոդելը գտնվում է հղիության 20-րդ շաբաթում։

Հադիդի հղիության մասին լուրերը սկսել էին շրջանառվել համացանցում վերջինիս 25-ամյակի լուսանկարների հրապարակումից հետո, որտեղ սուպերմոդելը կլորացած փորիկով է:

Ջիջի Հադիդը և Զեյն Մալիկը սկսել են հանդիպել 2015 թվականից, սակայն այս տարիների ընթացքում զույգը հասցրել է երկու անգամ բաժանվել և կրկին վերամիավորվել։ Մոդելն ու երաժիշտն իրենց հարաբերությունները վերսկսել են 2020 թվականի սկզբին։