Ամերիկացի դերասան Ջո Պանտոլիանոն, որը հայտնի է «Մատրիցա» ֆիլմում և «Կլան Սոպրանո» հեռուստասերիալում խաղացած դերերով, վրաերթի է ենթարկվել և բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հայտնում է TMZ-ն:
Պանտոլիանոյի կինը պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ իրենք ընտանիքով զբոսնելիս են եղել: Դերասանին հարվածել է Porsche-ն, որին մինչ այդ բախվել էր մեկ այլ մեքենա: Պանտոլիանոյին հարվածը նետել է մի քանի մետր հեռու և նա բախվել է փայտե ցանկապատին: Նշվում է, որ դերասանն ստացել է գլխի, ոտքերի և ուսի վնասվածքներ:
«Մատրիցայի» առաջին մասում Պանտոլիանոն հանդես է եկել դավաճան Սայֆերի դերում: 2003 թվականին նա ստացել է «Էմմի» մրցանակ՝ «դրամատիկական սերիալում լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում՝ «Կլան Սոպրանոյում» իր խաղացած դերի համար։