5 պարզ խորհուրդ՝ հարթ որովայն ունենալու համար

459
Փքվածությունը բավական տարածված ախտանիշ է, որը կարող է լինել անհավասարակշիռ ու սխալ սննդակարգին որպես արձագանք: Փքվածության զգացումն էլ խանգարում է մարսողական համակարգի աշխատանքը: Աղիքներում կուտակված գազերը խանգարում են սսնդի նորմալ շարժին, առաջացնում է այրոցներ, բերանի տհաճ հոտ:
Ստամոսքի ու աղիքների աշխատանքը վերահսկվում է նյարդային համակարգի կողմից, ինչպես մյուս բոլոր օրգանները: Այդ իսկ պատճառով էլ երբ մենք նյարդայնանում ենք, այս օրգանների աշխատանքը խանգարվում է:
Որոշ սովորությունների փոփոխությունը կարող է վերացնել փքվածության խնդիրը: Փքվածությունը կարելի է վերացնել՝ հետևելով այս 5 քայլերին՝
1. Աղի սահմանափակում, քանի որ աղը օրգանիզմում պահում է ջուրն ու առաջացնում անհավասարակշռություն օրգանիզմում:
2. Անհրաժեշտ է խմել շատ ջուր, նվազագույնը օրական 8 բաժակ: Ջուրը կարգավորում է աղիների աշխատանքն ու աղի մակարդակը օրգանիզմում:
3. Բացառեք մաստակը: Մաստակ ծամելիս օրգանիզմ է ներթափանցում մեծ քանակությամբ օդ և առաջացնում փքվածություն:
4. Դադարեք խմել գազավորված խմիչքներ, քանի որ գազերը մնում են աղիներում ու նպաստում փքվածությանը:
5. Նվազագույնի հասցրեք շաքարի օգտագործումը, որը ևս հանգեցնում է փքվածության:
Աղբյուրը՝ Life.panorama.am
Facebook Comments