Տատյանա Վասիլևան փախուստի է դիմել հիվանդանոցից

73-ամյա Տատյանա Վասիլևան տեղափոխվել էր հիվանդանոց՝ կորոնավիորուսի ախտանաշաններով։ Ռուսաստանի ժողովրդական արտիստը հրաժարվել է հոսպիտալացումից և դուրս եկել կլինիկայից:

Տատյանան իրեն վատ է զգացել, հազ և ջերմություն է ունեցել։ Դրանից հետո, Դանա Բորիսովայի օգնությամբ, նա շտապօգնություն է կանչել, որը նրան տարել է Մոսկվայի պետական բժշկական համալսարանի հիվանդանոց: Սակայն աստղը մնացել է համալսարանական կլինիկայում միայն մինչև առավոտ: Մինչև առավոտյան ժամը 6-ը, դերասանուհին նյարդայնանացած ապասել է թեստի արդյունքներին, բայց չդիմանալով այդ լարվածությանը փախել է հիվանդանոցից, այդպես էլ չիմանալով իր ախտորոշման մասին։ Դերասանուհին հրաժարվում է բուժվել կլինիկայում և տեղեկացրել է, որ չի պատրաստվում տնից դուրս գալ։