The Wedding Planner ֆիլմում շատ հաճելի էր աշխատել Ջենիֆեր Լոպեսի հետ. Մեթյու Մաքքոնահի (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասան Մեթյու Մաքքոնահին ամեն ուրբաթ թողարկվող McConaughey Takes հաղորդումներից մեկի ընթացքում հայտնել է, որ The Wedding Planner ֆիլմում «շատ հաճելի էր աշխատել» Ջենիֆեր Լոպեսի հետ, գրում է Daily Mail-ը։

Դերասանի խոսքով՝  երբ իրեն դիմել են բժիշկ Սթիվ Էդիսոնի դերը կերտելու առաջարկով, Լոպեսն արդեն ընտրված է եղել։
Դերասանը նաև նշել է, որ իրեն «շատ լավ են վճարել» դերի համար, քանի որ «նրանք իսկապես ունեին իմ կարիքը»։

Հրապարակումից կարճ ժամանակ անց Ջենիֆեր Լոպեսն ի պատասխան Մաքքոնահիի խոսքերի իր անձնական Թվիթերում գրել է․ «Արի մոտ ժամանակներս կրկնենք»։

Ռեժիսոր Ադամ Շենկմենի The Wedding Planner ֆիլմը կինոթատրոններում է հայտնվել 2001 թվականի հունվարին՝ համաշխարհային վարձույթում հավաքելով ավելի քան 95 միլիոն դոլար։