Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Ջոն Ուիք 4»-ի պրեմիերան հետաձգվել է

Ամերիկյան Lionsgate կինոընկերությունը որոշել է հետաձգել «Ջոն Ուիք» ֆիլմի 4-րդ մասի պրեմիերան:  Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ դա պայմանավորված է նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակով:

The Hollywood Reporter-ի հաղորդմամբ՝ ֆիլմը վարձույթում կլինի 2022-ի մայիսի 27-ից նախատեսվածից 1 տարի անց:

Հիշեցնենք, որ նախկինում հայտնի էր, որ ֆիլմը վարձույթի կհանվի 2021-ի մայիսի 21-ին: Ֆիլմաշարը պատմում է վարձու մարդասպան Ջոն Ուիքի մասին, որին մարմնավորում է կանադացի դերասան Կիանու Ռիվզը: