«Միսս տիեզերք»-ի նոր լուսանկարը հիասթափեցրել ու զարմացրել է շատերին

«Միսս Ավստրալիա» և «Միսս Տիեզերեք» մրցույթների 27-ամյա հաղթող Թեգան Մարթինն իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր լուսանկար՝ ներկայացնելով երկրպագուներին, թե ինչպիսի հեքիաթային պայմաններում է ինքը վայելում  կարանտինը։ Սակայն նա ինստագրամյան հետևորդների կողմից անսպասելի արձագանքի է արժանացել։ Լուսանկարի մեկնաբանությունները հեղեղվել են քննադատություններով․ շատերը կարծիք են հայտնել, որ աղջկա կազմվածքը գեղեցիկ չէ, և նա արժանի չէր գեղեցկության մրցույթներում իր տարած հաղթանակներին։

Թեգանը լուսանկար էր հրապարակել, որում գայթակղիչ լողազգեստ է կրում։ Ինստագրամյան հետևորդներն անմիջապես նկատել են մոդելի ցելյուլիտը։ Սակայն ի պատասխան բոլոր քննադատությունների՝ Թեգանն ասել է, որ հիմա՝ ինքնամեկուսացման ընթացքում, լավագույն ժամանակն է՝ ամեն ինչ կշռադատելու, մտածելու և հասկանալու համար, թե իրականում ինչն է կարևոր, ինչը՝ ոչ։
«Մեր ցելյուլիտը բացարձակապես կարևոր չէ հիմա»,- գրել է Թեգանը։
Լրագրողների հետ զրույցում «Միսս Տիեզերեք»-ը խոսել է նաև իր համար շատ ցավոտ թեմայի մասին՝ խոտովանելով, որ հակված է գիրության, ինչի հետևանքով մոդելային շատ գործակալություններ հրաժարվում են համագործակցել իր հետ։
Գեղեցկության թագուհին ստիպված է եղել իրեն միշտ տանջել դիետաներով՝ անհրաժեշտ չափսերը պահպանելու համար։