Ռուսաստանի ամենասեքսուալ դերասան Ալեքսանդր Պետրովի ընտանիքը համալրվել է

2019 թվականի տարվա լավագույն դերասան, Ռուսաստանի սեքս-սիմվոլներից մեկը՝ Ալեքսանդր Պետրովի սիրտն արդեն տևական ժամանակ է, ինչ զբաղված է։
Նրա և «Տեքստ» ֆիլմի դերասանուհի Ստասյա Միլոսլավսկայայի հարաբերություններին հետևում են հազարավոր երկրպագուներ։ Իր սիրելիի ծննդյան 25-ամյակին Ալեքսանդրը որոշել է յուրահատուկ նվեր մատուցել և փոքրիկ կատու է նվիրել դերասանուհուն։

«Սամանտա, բարի գալուստ մեր ընտանիք»,- իր ինստագրամյան էջում կատվի լուսանկարին կից գրել է Ստասյան՝ հայտնելով երկրպագուներին, որ իրենց ընտանիքը համալրվել է նոր անդամով։
Նշենք, որ Պետրովի մտերիմ ընկերները խոստովանում են, որ դերասանը մինչև ականջների ծայրը սիրահարված է Ստասյային, և նման հարաբերություններ նա դեռ ոչ մի կնոջ հետ չի ունեցել։ Ինքը՝ Պետրովը, օրեր առաջ կիսվել էր սիրելիի հետ նոր լուսանկարով, որի մեկնաբանություններում նշել էր, որ Միլոսլավսկայան, պարզապես, կախարդել է իրեն։
Հիշեցնենք, որ սիրահարների հարաբերությունները սկսվել են «Ստրելցով» ֆիլմի նկարահանումներից հետո։ Հարաբերությունների 2-րդ ամսում Պետրովն առաջարկել է Ստասյային ապրել միասին, սակայն դերասանուհին հրաժարվել է։ Պետրովի առաջարկը նա ընդունել է մեկ տարի անց և տեղափոխվել է նրա տուն միայն 2020 թվականի փետրվար ամսին։ Աստղի մտերիմ ընկերները պնդում են, որ սիրահար զույգը մտածում է արդեն ամուսնության մասին։