Ռաֆայել Երանոսյանը ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ կազմակերպել է Անդրանիկ Հարությունյանի հոգեհանգիստը (տեսանյութ)

Կարանտինային պայմաններն օգտագործելով՝ երգիչ Սարո Թովմասյանն ամեն օր ինստագրամյան ուղիղ եթերում շփվում է իր երկրպագուների ու նաև  հայտնի մարդկանց հետ։ Երգչի հաղորդումները լի են հումորային ու զվարճալի պահերով։
Օրեր առաջ Սարո Թովմասյանի լայվ միացումը դերասան հումորիստ Ռաֆայել Երանոսյանի հետ էր։
Այս հաղորդումը ինստագրամյան հետևորդները դեռ երկար կհիշեն, որովհետև այն բավականին տարբերվեց մյուսներից, որովհետև Ռաֆայել Երանոսյանը Սարո Թովմասյանի ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ կազմակերպել էր Անդրանիկ Հարությունյանի հոգեհանգիստը։
Երկրպագուների մեծ մասին դուր էր եկել ու զվարճալի էր թվացել արտիստների այս բեմադրությունը, սակայն ոմանք սկսել էին քննադատական մեկնաբանություններ գրել՝ կարծելով, որ նրանք այս անգամ չափն անցան։