Սիդնեյի կինոփառատոնը ևս կանցկացվի առցանց ձևաչափով

Կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ Սիդնեյի կինոփառատոնը նույնպես, ինչպես բազմաթիվ այլ միջոցառումներ, կանցկացվի առցանց։ Այս մասին հայտնում է Variety կայքը՝ հղում անելով փառատոնի համակարգողի հայտարարությանը։

Ծրագրի մեջ ներառվելու են․

  • ավստրալացի հեղինակների փաստավավերագրություններ,
  • սկսնակ ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմեր,
  • կին ռեժիսորների նկարած ֆիլմեր։

Տեխնիկական հարցերը, ըստ կազմակերպիչների, դեռ լուծվում են, և մայիսի վերջին հստակ ձևաչափը հայտնի կդառնա։ Իսկ բուն փառատոնը կանցկացվի հունիսի 10-21-ին։