Աստղագուշակ մայիսի 6-ի համար

 

Խոյեր
Աստեղերը խորհուրդ են տալիս ընկերների դավաճանությանը վերաբերվել ոչ թե վիրավորանքով, այլ այն գիտակցումով, որ դուք այժմ նրանց մասին իմացաք այն ամենն, ինչ միգուցե հետո իմանալով, ավելի մեծ հարված էիք ստանալու։

Ցուլեր
Մի հետևեք այն հույզերին, որոնք ձեզ անզուսպ ու ագրեսիվ են դարձնում։ Շատ քիչ ժամանակ անց դուք կարող եք զղջալ ձեր քայլերի ու խոսքերի համար։

Երկվորյակներ
Դուք այսօր դժվար թե որոշեք, թե ինչ եք ուզում կյանքից և  չեք կարողանա կարևոր որոշումներ կայացնել, այնպես որ ավելի լավ է օրը ծախսել ավելի հաճելի երևույթների վրա:

Խեցգետիններ
Մի պնդեք ձեր տեսակետը, նույնիսկ եթե օբյեկտիվորեն ճիշտ եք։ Գուցե կարողանաք հաղթել վիճելիս, բայց ձեր հակառակորդները դա ձեզ երբեք չեն ների:

Առյուծներ
Անտեսեք չարագործների սադրանքները։ Ամենայն հավանականությամբ, նրանք ուզում են տեսնել ձեր հուզական արձագանքը, այնպես որ դուք չպետք է նրանց պատճառ տաք իրենցից գոհ լինելու համար:

Կույսեր
Այս օրը դուք կկարողանաք լավ օրինակ լինել, թե ինչպես հասցնել ամեն ինչ և միևնույն ժամանակ մնալ դրական տրամադրությամբ՝ առանց որևէ մեկի վրա հարձակվելու կամ որևէ մեկին նախատելու:

Կշեռքներ
Այսօր բռնկված կոնֆլիկտը, հավանաբար, տևական է լինելու և աջակիցներ չեն լինելու։ Բոլորդ մեղավոր կլինեք, եթե վեճը սկսվի, ուստի ուշադիր մտածեք նախքան սիրելի մարդկանց հետ վիճելը:

Կարիճներ
Այսօր չպետք է լսեք ուրիշների խորհուրդները, նույնիսկ ամենամոտ մարդկանց։ Կարծիքները թելադրվելու են լավ մտադրություններով, բայց միայն դուք պետք է որոշեք, թե ինչ պետք է անեք այս իրավիճակում:

Աղեղնավորներ
Այսօր այնքան էլ բարենպաստ օր չէ լուրջ մասնագիտական աշխատանքներ իրականացնելու համար։ Ավելի ճիշտ կլինի այսօր թեթև ռեժիմով աշխատելն ու հնարավորինս քիչ լարվելը։

Այծեղջյուրներ
Պետք չէ գայթակղվել ռիսկային առաջարկություններ լսելիս, քանի որ շահույթի փոխարեն դրանք կարող են վնաս պատճառել, իսկ իրադարձությունների նման զարգացումը հաստատ ցանկալի չէ:

Ջրհոսներ
Դուք պետք է հնարավորինս ուշադիր լինեք ցանկացած տեղեկատվության նկատմամբ, որը այսօր կհասնի ձեզ։ Շատ մոտ ապագայում դա կարող է շատ օգտակար լինել ու օգտագործվել ճիշտ նպատակի համար։

Ձկներ
Մի կայացրեք լուրջ ֆինանսական որոշումներ և մի ստորագրեք կարևոր փաստաթղթեր։ Այսօր նույնիսկ փոքր անճշտությունը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների: