Բրյուս Ուիլիսն ու Էմմա Հեմինգը՝ Դեմի Մուրի տանը

Վերջապես 65-ամյա Բրյուս Ուիլիսն ու իր 41-ամյա կինը՝ Էմմա Հեմինգը միավորվեցին՝ հարկադրված կարանտինային բաժանումից հետո։ Նա իր դուստրերի հետ ժամանել է Այդահո:

Հոլիվուդյան դերասանը զարմացրել էր երկրպագուներին՝ հայտնվելով մեկուսացման ռեժիմում նախկին կնոջ՝ Դեմի Մուրի և երեք դուստրերի հետ: Երկրպագուները անհանգստացած էին Բրյուսի ու Էմմայի ամուսնության համար, բայց իրականում հուզմունքի պատճառ չկար:

Զույգը վերջապես կարողացավ վերամիավորվել չորս շաբաթ բաժանումից հետո: Էմման եկել է դերասանուհի Դեմի Մուրի առանձնատուն: Հոլիվուդյան աստղի կինը ութամյա Մաբելի և վեցամյա Էվլինի հետ եկել է Լոս Անջելեսից հենց փոքրիկ աղջնակի ծննդյան օրը: