Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան վարակվել է կորոնավիրուսով: Այս տեղեկությունը հաստատել է նրա խոսնակ Օլգա Ուսաչևան:
«COVID-19 թեստի արդյունքները դրական են, նախարարն արդեն երկար ժամանակ է տանն է, սեմինարներն անցկացնում է վիդեոկոնֆերանսների միջոցով, մասնակցում է հանդիպումների և բանակցությունների առցանց ձևաչափերով: Հիվանդությունը թեթև է ընթանում, հոսպիտալացման մասին խոսք չկա»,- ասել է Ուսաչևան։
