Օլգա Բուզովան խախտել է կարանտինային ռեժիմը՝ երկրպագուներին նոր երգ ներկայացնելու համար (տեսանյութ)

Հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովան փորձում է վայելել տնային ինքնամեկուսացումը: Աստղն իր ողջ ժամանակն անցկացնում է ընկերոջ՝ Դավիթ Մանուկյանի հետ:
Ժամեր առաջ Օլգան իր հետևորդների հետ կիսվել է նոր երգով, որն անչափ դուր է եկել երկրպագուներին։
Նոր՝ «Сука весна» երգի տեսանյութը երգչուհին հրապարակել է իր յութուբյան ալիքում։
Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել այն մասին, որ Օլգա Բուզովան և Դավիթ Մանուկյանը բաժանվել են։
Օլգա Բուզովան մեկնաբանել էր իրենց բաժանման մասին խոսակցությունները ասելով․«Մենք բաժանվե՞լ ենք։ Իսկապե՞ս։ Լավ, լավ, ուրեմն դու այսօր կգաս, ներողություն կխնդրես, ինձ ծաղիկներ կնվիրես, և ես հավանաբար կներեմ քեզ»,- ասել է Բուզովան Դավիթին Ինստագրամի ուղիղ եթերում: Նրանք ծիծաղել են այդ բամբասանքների վրա ու հեգնել իրենց մասին սուտ տեղեկություններ տարածողներին։