Նադեժդա Բաբկինան ապաքինվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հեռուստաեթերում (տեսանյութ)

ՌԴ ժողովրդական և էստրադային երգչուհի Նադեժդա Բաբկինան ապաքինվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հեռուստաեթերում: Նա բացառիկ հարցազրույց է տվել ՌԴ Առաջին ալիքին:

Հաղորդման ժամանակ երգչուհին պատմել է կյանքի, ստեղծագործությունների և հիվանդության մասին:

Բաբկինայի խոսքով՝ այժմ իր համար խորհելու ժամանակ է եկել: Ժողովրդական արտիստուհին նշել է, որ ինքնազգացողությունը հանկարծակի էր վատացել, և նա ինքն է շտապ օգնություն կանչել այդ պահին: Վերակենդանացման բաժանմունքում պարզվել է, որ նրա թոքերի մոտ 80 տոկոսը վնասված է եղել։

Հիշեցնենք, որ Բաբկինան հոսպիտալացվել էր ապրիլի սկզբին՝ թոքաբորբ ախտորոշմամբ: Նրան մեկ շաբաթ թոքերի արհեստական օդափոխման սարք են միացրել, որից հետո տեղափոխել հիվանդասենյակ։