Քեթի Փերին երկրպագուներին ցույց է տվել, թե ինչ էր պատրաստվում կրել կորոնավիրուսի պատճառով չեղարկված Met Gala միջոցառմանը

Կորոնավիրուսի ֆոնին նորաձևության աշխարհում ամենասպասված իրադարձություններից մեկի՝ ամենամյա Met Gala միջոցառման չեղարկումից հետո ամերիկացի երգչուհի Քեթի Փերին երկրպագուներին ցույց է տվել, թե ինչ էր պատրաստվում այս տարի կրել միջոցառմանը։

Երկուշաբթի 35-ամյա փոփ աստղն Ինստագրամում ներկայացրել է մոդելավորող Ժան Պոլ Գոտյեի՝ Մադոննայի էպիկական պղնձե զգեստից ոգեշնչված հանդերձը։

«Ահա թե ինչպիսին կլիներ»,- լուսանկարը մակագրել է Փերին։

Նշենք, որ երգչուհին և նրա փեսացուն՝ հայտնի դերասան Օռլանդո Բլումը, սպասում են իրենց առաջնեկին։