Դենիել Ռեդքլիֆը երկրպագուների համար ընթերցել է «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին գլուխը (տեսանյութ)

Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆն ընթերցել է ամերիկացի գրող Ջոան Ռոուլինի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին գլուխը: Տեսանյութը հրապարակվել է wizarding world կայքում։

Ավելի վաղ գրողը Թվիթերում գրառում էր կատարել՝ երկրպագուներին տեղեկացնելով, ու գործարկվել է Harry Potter at home նոր նախագիծը, որի առաջին մասնակիցն է դարձել նրա վեպերի էկրանավորման գլխավոր դերակատար Դենիել Ռեդքլիֆը։

Ամեն շաբաթ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի 17 գլուխները կընթերցեն հայտնի աստղերը։ Նրանց թվում են՝ անգլիացի դերասան Սթիվեն Ֆրայը (ձայնագրել Է Հարրի Փոթերի մասին աուդիոգրքերը), Էդի Ռեդմեյնը, Դակոտա Ֆենինգը, Դևիդ Բեքհեմը և այլք։

Ձայնագրությունները կարելի է լսել ինչպես wizarding world կայքում, այնպես էլ Spotify հարթակում։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։