Օփրա Ուինֆրին, Ռիհաննան և այն աաստղերը, որոնք ժամանին հաղթել են գեղեցկության մրցույթներում

Ոմանց համար գեղեցկության մրցույթներում հաղթելը դառնում է երջանիկ կյանքի ուղեգիր իսկ մյուսների համար այն շարունակում է մնալ կենսագրության մեջ աննկատ դրվագ: Այսօր կպատմենք այն հայտնիների մասին, ովքեր մինչև իրենց կարիերայի մեկնարկը գեղեցկուհու տիտղոսներ են ստացել:

Օփրա Ուինֆրի

Աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկն իր կարիերան սկսել է որպես հասարակ լրագրող։ Ուինֆրին իր կյանքում բազմաթիվ ծանր իրադարձությունների պատճառով է տուժել՝ ընտանեկան բռնություն, դեռ չծնված երեխայի կորուստ և այլն։ Համալսարանում Օփրան շատ է հաղթել խոսքի վարպետության մրցույթներում, բայց 18 տարեկանում նա նվաճել է Miss Black Tennessee տիտղոսը ու դարձել Թենեսի նահանգի այդ տարվա գլխավոր սևամորթ գեղեցկուհին։ Այլ առիթով Ուինֆրին նշել է, որ այդ տիտղոսն իրեն օգնել է աշխատանքի ընդունվել ռադիոյում։

Միշել Փֆայֆեր

Դերասանուհին BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր է։ Նա իր կարիերան սկսել է 1980 թվականից: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ ֆիլմերում առաջին նկարահանումներից մի քանի տարի առաջ դերասանուհին մասնակցել է գեղեցկության մրցույթների, այդ թվում 1978-ին «Միսս Կալիֆորնիա» մրցույթին, որտեղ նա զբաղեցրել է վեցերորդ տեղը: Նույն թվականին ապագա աստղը դարձել է «Միսս Օրինջ» (կոմսություն Կալիֆոռնիայում):

Հոլի Բերրի

«Էմմի», «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակների արժանացած դերասանուհին ժամանակին եղել է դպրոցի սպորտային խաղերի աջակցման խմբի կապիտանն ու թերթի խմբագիրը: Ավարտելուց հետո նա աշխատել է սուպերմարկետում որպես վաճառող, բայց շարունակել է ակտիվորեն մասնակցել հայրենի Քլիվլենդի հասարակական կյանքին: Հոլին Բերրին 1985-ին հաղթել է դեռահասների Miss Teen All-American մրցույթում, իսկ մեկ տարի անց ստացել «Միսս Օհայո» տիտղոսը: Դերասանուհին դարձել է ԱՄՆ-ի առաջին սևամորթ մասնակիցը «Միսս աշխարհ 1986» մրցույթում՝ զբաղեցնելով վեցերորդ տեղը: Մի շարք հաղթանակներից հետո Բերրին արդեն որոշում է կայացրել զբաղվել միայն դերասանական գործունեությամբ։

Դեմի Լովատո

Լովատոն մանկուց համառ է եղել։ Ութ տարեկանում նա հաղթել է «Տոխասի փոքրիկ Միսս Մոխրոտիկ» մրցույթում: Ի տարբերություն շատ հայտնիների, ովքեր գեղեցկության մրցույթները համարում են կարիերայի մեկնարկային փուլ, դերասանուհին խոստովանում է, որ դրանք իրեն ոչ մի օգուտ չեն բերել: 2016 թվականին Դեմի Լովատոն հարցազրույց է տվել American Way ամսագրին, որում ասել է․ «Ես ինձ անվստահ էի զգում բեմ դուրս գալիս, երբ քեզ դատում էին քո արտաքին տեսի համար»։

Շերոն Սթոուն

Ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր Շերոն Սթոունին գեղեցկության մրցույթները շատ են օգնել: Դերասանուին առաջին տեղն է գրավել Miss Crawford մրցույթում, երբ նա դեռ 17 տարեկան էր։ Համալսարանում նա անմիջապես առաջարկ է ստացել Ford Models-ից, հետո մասնակցել «Միսս Փենսիլվանիա» մրցույթին: Դրանից առաջ դեռահաս աղջիկը ժամանակ էր ծախսում միայն ուսման վրա և աշխատում էր McDonald’s-ում որպես գանձապահ: Թողնելով իր սովորական կյանքը՝ նա տեղափոխվել է Փարիզ, ինչպես նաև փայլել Միլանի պոդիումներին, բայց մի քանի տարի անց որոշեցլ է կենտրոնանալ դերասանական կարիերայի վրա:

Այշվարիա Ռայ

Դեռ մանկուց հնդիկ դերասանուհին և մոդելը տարբերվել է իր հասակակիցներից իր յուրօրինակ արտաքինով: Դպրոցում նա սովորել է պարել, դաշնամուր նվագել, ապա մասնակցել է գեղեցկության մրցույթների և աստիճանաբար հասել լուրջ մակարդակի: 1994 թվականին Աիշվարիա Ռայը դարձել է «Վիցե Միսս Հնդկաստան», որից հետո նա իր երկիրը ներկայացրել է «Միսս աշխարհ» մրցույթում ու հաղթանակ տարել։ Հարցին, թե ինչ հատկություններ պետք է ունենա մոլորակի ամենագեղեցիկ կինը, նա ասել է. «Մենք պետք է առանձնանանք մեր կարեկցանքով և կարողանանք դուրս գալ մաշկի գույնով ու ազգությամբ պայմանավորված սահմաններից»:

Քեթի Փերի

Դեռ մանուկ հասակում Փերին ցանկացել է լինել ուշադրության կենտրոնում և մասնակցել բազմաթիվ գեղեցկության մրցույթների: Բայց ամեն անգամ նա երկրորդ տեղն էր գրավում: Սա ոչ միայն չի ճնշել հաջողության հասնելու նրա ցանկությունը, այլև նրան տվել է ավելի մեծ համառություն: «Կրկին երկրորդ տեղը, դա բավարար չէ»,-ինքն իրեն ասում էի աստղն ու առաջ շարժվում։ Իսկ այսօր նա աշխարհի ամենահայտնի երգչուհիներից մեկն է։

Ռիհաննա

Բարբադոսցի երգչուհի և դերասանուհի Ռիհաննան 15 տարեկանւմ հաղթել է ավագ դպրոցի գեղեցկության մրցույթում: Նա պատմել է, որ միշտ էլ չի սիրել այդպիսի մրցույթները, բայց մասնակցել է ընկերների հորդորով։ Մրցույթից մեկ տարի անց Ռիհանան տեղափոխվել է ԱՄՆ և սկսել իր կարիերան որպես երգչուհի: 2005 թվականին նա թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ Music of the Sun-ը, որը միանգամից հայտնվել է աշխարհի մի քանի հեղինակավոր աղյուսակների առաջին տասնյակում։

Եվա Լոնգորիա

«Ես չորս քույրերից ամենափոքրն էի և ամենատգեղն էի։ Մարդիկ մորս ասում էին, որ նրա երեք դուստրերը շատ գրավիչ են, իսկ ես ոչ»,- պատմում է դերասանուհին։ 13 տարեկանում աղջիկը պատմել է մորն այն մասին, որ նա ուզում է մասնակցել գեղեցկության մրցույթի, բայց ի պատասխան լսել է, որ ինքը չի կարող հաղթել: Այդ խոսքերից վիրավորված ու մոտիվացված Լոնգորիան նվաճել է «Միսս Կորպուս Քրիստի» տիտղոսը, որն էլ նրա համար յուրահատուկ ուղեգիր հանդիսացավ դեպի Հոլիվուդ: