Ինչպիսի՞ն են եղել Ֆիլիպ Կիրկորովի և նրա ընտանիքի անդամների՝ կորոնավիրուսի թեստի պատասխանները

Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի, նրա երկու երեխաների և հոր՝ Բեդրոս Կիրկորովի մոտ կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստը, բարեբախտաբար, բացասական է եղել։ Լրագրողների հետ զրույցում երգիչը հավատացրել է, որ արդեն ամեն բան լավ է, բոլորն առողջ են և ունեն հրաշալի տրամադրություն։ Երգիչն իր ինստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են բուժաշխատողները զննում նրան ու ընտանիքի անդամներին։

Հիշեցնենք, որ կորոնավիրուս է ախտորոշվել ռուս հայտնիներից «Մի ծնվիր գեղեցիկ» սերիալի աստղ Պյոտր Կրասիլովի, Նադեժդա Բաբկինայի, Լև Լեշենկոյի մոտ, իսկ արտասահմանյան դերասաններից՝ Թոմ Հենքսի, դերասանուհի Օլգա Կուրիլենկոյի, դերասան Իդրիս Ալբայի մոտ։ Բարեբախտաբար այս բոլոր աստղերն այսօր արդեն հաղթահարել են սարսափելի հիվանդությունը։
Դերասան Թոմ Հենքսն իր կնոջ հետ անգամ արյան պլազմայի դոնոր է դարձել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ իրենց արյան մեջ Covid-19-ից հակամարմիններ կան: Կորոնավիրուսի հակամարմինների թեստը դրական պատասխան է տվել նաև աշխարհահռչակ երգչուհի Մադոննայի դեպքում, ով նույնպես ցանկություն է հայտնել արյան պլազմայի դոնոր դառնալ։