«Իրական սեր կա՞»․ ամուսնալուծությունից հետո Անահիտ Սիմոնյանի անկեղծ խոստովանությունը

Անահիտ Սիմոնյանը վերջին ժամանակներում այդքան էլ ակտիվ չէ սոցիալական կայքերի իր էջերում, բայց ժամեր առաջ իր ինստագրամյան էջում երգչուհին որոշել է պատասխանել երկրպագուներին հետաքրքրող հարցերին։
Նրանցից մեկը Անահիտին հարցրել էր․ «Իրական սեր կա՞, թե՞ ոչ»։
Իսկ Անահիտը հրապարակել էր տեսանյութ, որին կից պատասխանել էր երկրպագուի հարցին ասելով․«Ավելի շատ ոչ, քան այո»։

Հիշեցնենք, որ երգիչ Հայկոյի և երգչուհի, ոճաբան Անահիտ Սիմոնյանի ամուսնալուծության լուրերը վերջին շրջանում շրջանառվում էին հայկական տարբեր լրատվամիջոցներում, սակայն հայտնի զույգը հրաժարվում էր դրան որևէ մեկնաբանություն տալ:
Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը տեղեկությունը հաստատեց Նազենի Հովհաննիսյանի Instagram-ի ուղիղ հեռարձակման ժամանակ՝ նշելով, որ ամեն ինչ կանեն, որ իրենց երեխան այս որոշումից չտուժի:
Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն որդի ունեն: Արմանն 8 տարեկան է: Երգչուհին նշել է, որ աշխատում են այնպես անել, որ տղայի համար իրենց բաժանությունը լուրջ հետևանքներ չունենա։