Արտակագ դրության ավարտից հետո Սիլվա Հակոբյանը երկրպագուների համար անակնկալ ունի

Կարանտինային ռեժիմի ընթացքում շատերը, կտրվելով առօրյա գործերից, կյանքի ակտիվ ռիթմից, չեն կարողանում գտնել տարբերակ ձանձրույթի և անգործության դեմ պայքարելու համար։ Սակայն այս ամենը չի վերաբերվում նորաթուխ մայրիկ Սիլվա Հակոբյանին, ով Showbiz.am կայքի հետ զրույցում խոստովանում է, որ կարանտինային ռեժիմի ընթացքում չի տխրում, նրա օրերը իր լույսով և ուրախությամբ է լցնում դուստրը՝ Միլան։

«Անգամ չենք էլ հասցնում մտածել, թե ուրիշ ինչով կարելի է զբաղվել այս օրերին։ Բայց փորձում եմ չմոռանալ նաև աշխատանքիս մասին և ժամանակ առ ժամանակ երգում եմ տանից հոտևորդներիս համար»,- կիսվում է երգչուհին։
Մայիսի 6-ը Սիլվա Հակոբյանի համար յուրահատուկ օր էր։ Երգչուհու դստրիկը՝ Միլան, այդ օրը դարձավ 9 ամսական։ Սիլվան ինստագրամյան հետևորդների հետ կիսվել էր իր ու փոքրիկի  լուսանկարներով։
Մայրիկի ու դստեր միագույն հագուստներով և ուրախ ժպիտներով լուսանկարը միանգամից դրական արձագանք էր գտել Սիլվայի ինստագրամյան հետևորդների շրջանում։ Երգչուհու երկրպագուները ջերմ մեկնաբանություններով ու շնորհավորանքներով հեղեղել էին աստղի միկրոբլոգը։


Սիլվա Հակոբյանը խոստովանում է, որ հենց բակում մի փոքր արև է տեսնում, շտապում է փոքրիկ Միլայի հետ զբոսանքի, որովհետև երեխաների համար դա պարտադիր է։ Երգչուհին նշում է, որ համավարակի հետևանքով իր բոլոր համերգները հետաձգվել են, սակայն կարանտինային ռեժիմի ավարտից հետո դրանք բոլորը կկայանան։ Երկրպագուների համար արտակագ դրության ավարտից հետո Սիլվան նույնպես ունի նորություններ։
«Ապագայում կուրախացնեմ իմ նորություններով, որոնք կլինեն և՛ նոր երգերի, և՛ տեսահոլովակների տեսքով: Ինչպես ասում են` առաջ Աստված»,-խոստանում է նա։
Ավելի վաղ Սիլվա Հակոբյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել էր զվարճալի տեսանյութով ու դրանով կոչ էր արել բոլորին մնալ տանը։ Երգչուհին տեսանյութում երգում էր իր՝ «Խաչիկ, Վաչիկ» երգի փոխած տարբերակը։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան