Ո՞վ է այն աղջիկը, որ արքայադստեր պաշտոնական տիտղոս ունի, բայց թաքցնում է դա

21-ամյա հմայիչ գեղեցկուհին հայտնի է նորաձևության աշխարհում, առաջին հերթին՝ իր ընտանիքի շնորհիվ։ Նրա տատը դիզայներ Դիանա ֆոն Ֆուրսենբերգն է, իսկ այս աղջիկն արդեն բազմիցս հայտնվել է ամերիկյան բրենդերի գովազդային արշավներում։

Հանրահայտ տատիկի թոռնուհին խոստովանել է, որ անընդհատ թաքցնում է իր տիտղոսը շրջապատից։ Տալիտա ֆոն Ֆուրսենբերգը պաշտոնապես արքայադուստր է։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ում մարդիկ «լուրրջ չեն ընդունում արքայական սերունդներին» և չեն հասկանում, թե դա իրականում ինչ է նշանակում: Տալիտան բացատրել է, որ արքայադստեր կոչումը նրա համար իմաստ չունի, քանի որ նա չի մեծացել Եվրոպայում, որտեղ գնահատվում են այդպիսի տիտղոսները։

Արիստոկրատական ​​տիտղոսը Տալիտան ժառանգել է իշխան Ալեքսանդր ֆոն Ֆուրսենբերգի (Դիանայի և նրա նախկին ամուսնու, գերմանացի արքայազն Էգոն ֆոն Ֆուրսենբերգի որդու) կողմից։ Բացի այդ, նա ունի թագավորական հարազատներ հունական միապետների տոհմից։